Citroën-ի նոր էլեկտրամեքենան ԵՄ-ում ամիսը 20 եվրոյով կտրվի լիզինգով

Citroën-ի նոր էլեկտրամեքենան ԵՄ-ում ամիսը 20 եվրոյով կտրվի լիզինգով

PanARMENIAN.Net - Ֆրանսիական Citroën-ը ներկայացրել է նոր Ami էլեկտրամեքենան, որը Եվրոպայի տարածքում լիզինգի է տրվելու ամիսը 20 եվրոյով՝ 2 տարով, այնուհետև մեքենան վերադարձնելով։

Engadget-ի հաղորդմամբ՝ մեքենան լիզինգով վերցնելու համար անհրաժեշտ է լինելու վճարել 2644 եվրո։

Երկտեղանոց մեքենան 8-ձիաուժանոց շարժիչ ունի ու կշռում է 485 կգ։ Դրա արագությունը սահմանափակվելու է 45 կմ/ժ արագությամբ, այն կարողանալու է 70 կմ հեռավորություն անցնել։

Մեքենան լիցքավորվելու է սովորական 220V վարդակից։

Citroen-ում կարծում են, որ մեքենան կհետաքրքրի առաջին հերթին քարշերինգային ծառայություններին։ Այն, սակայն, հնարավոր կլինի նաև գնել՝ 6000 եվրո վճարելով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---