Տիգրան Հարությունյանը՝ Աէրոֆլոտ Օփենի B մրցաշարի հաղթող28 փետրվարի 2020 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ավարտված շախմատի Աէրոֆլոտ Օփեն-ի B մրցաշարում հաղթել է գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը։ Նա 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Հարությունյանը նաև 13 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը։ Հովիկ Հայրապետյանը 6,5 միավորով գրավել է 7-րդ հորիզոնականը: Մրցաշարում հաջող են հանդես եկել Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը։ Դանիելյանն ընդհանուր հաշվարկում գրավել է 11-րդ հորիզոնականը, իսկ կանանց հաշվարկում ցույց է տվել լավագույն արդյունքը և արժանացել հատուկ մրցանակի։ Սարգսյանը 31 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը և 3-րդ անգամ լրացրել տղամարդկանց միջազգային վարպետի նորման։ ՖԻԴԵ-ի խորհրդի հաջորդ նիստին նրան կշնորհվի այդ կոչումը։ 6,5 միավորով Աէրոֆլոտ Օփենի գլխավոր մրցաշարի հաղթող է դարձել Ադրբեջանը ներկայացնող 14-ամյա միջազգային վարպետ Այդըն Սուլեյմանլին։ Մանուէլ Պետրոսյանը գրավել է 8-րդ հորիզոնականը։ Գաբրիել Սարգսյանը վաստակել է 5,5, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը՝ 4,5-ական միավոր։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |