ՀՔԾ. Պապիկյանը տուժող է իր անձնական տվյալների հրապարակման քրգործով

ՀՔԾ. Պապիկյանը տուժող է իր անձնական տվյալների հրապարակման քրգործով

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանարքվեի «Այո»-ի քարոզչական շտաբի ղեկավար, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրգործի շրջանակում ճանաչվել է տուժող: PanARMENIAN.Net ին այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Այլ մանրամասներ այդ գործի մասին դեռ չեն հաղորդվում:

Փետրվարի 13-ին Hraparak.am-ը գրել էր, որ Պապիկյանը դատվածություն է ունեցել: Ըստ աղբյուրի՝ Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով (այն է՝ պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ»): Մեկնաբանելով ԶԼՄ-ի հրապարակումը՝ Պապիկյանն ընդունել էր մարված դատվածության փաստը, հերքել զենքի գործադրումն ու նշել, որ դա Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի շտաբի գործունեությունը մրոտելու փորձ է:

Փետրվարի 20-ին ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել Hraparak.am-ի «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» և Lragir.am-ի «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերնագրով հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ մարդու անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և այլ անձի կողմից այդ տեղեկությունն ապօրինի տարածելու ենթադրյալ հանցագործության դեպքով:

Նախարարը ակնարկել էր, որ տեղեկությունը հասու է բարձրաստիճան ուժայիններին ու ասել, որ իրավապահ համակարգից տվյալ անձը կամ անձիք զբաղված են եղել իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատների փաթեթներ ձևավորելով։ «Տվյալ անձինք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից», - հայտարարել էր նա։ Այդ արտահայտությունն իր հրապարակային հայտարարություններում բազմիցս արել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: Նա այդ խոսքերով էր ավարտել պաշտոնից ազատման իր դիմումը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---