Մոնղոլիայի նախագահն այցելել է Պեկին ու վերադառնալուն պես կարանտին տեղափոխվել

Մոնղոլիայի նախագահն այցելել է Պեկին ու վերադառնալուն պես կարանտին տեղափոխվել

PanARMENIAN.Net - Մոնղոլիայի նախագահ Խալթմայագիյն Բատտուլղուն14-օրյա կարանտին է տեղափոխվել Չինաստանի մայրաքաղաք Պեկին կատարված մեկօրյա այցից հետո։

Ինչպես հայտնում է Euronews-ը՝ հղում անելով մոնղոլական Մոնցամէ գործակալությանը, Բատտուլղուն և նրա ուղեկցորդները կորոնավիրուսի թեստ են հանձնել հենց Չինգիսխանի օդանավակայանում՝ Ուլան Բատոր վերադառնալուն պես, ապա նրանց տեղափոխել են կարանտին։

Կորոնավիրուսի բռնկման պահին այցի պատճառ էր նշվում «փոխայցերի հաճախականության պահպանումը»։ Բատտուղլուն այցի ընթացքում ՉԺՀ նախագահ Սի Ցզինպին է նվիրել 30 հազար ոչխարի սերտիֆիկատ ու աջակցություն հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում։

Չինաստանի Ազգային առողջապահության հանձնաժողովի փետրվարի 28-ի տվյալներով, կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 2788-ի, 24 ժամում հիվանդների քանակն ավելացել է 44 մարդով: Վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 327-ով և մայրցամաքային Չինաստանում հասել է 79,000-ի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---