Երեւանն ու Թբիլիսին մշակույթի ոլորտում համագործակցության ծրագիր կստորագրեն

PanARMENIAN.Net - Վրաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեն, դեկտեմբերի 9-ին Թբիլիսիում տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի բացմանը հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Վստահ եմ, որ այն հարցերը, որոնք մենք համատեղ կդիտարկենք, կնպաստեն մեր ժողովուրդների փոխհարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Վրաստանի նախագահների միջեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Թբիլիսի կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները խթան են ծառայել շատ հարցերի լուծման համար:



Վրաստանի վարչապետ Գրիգոլ Մղալոբլիաշվիլին իր հերթին ասել է, որ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները վերջերս լավ են զարգանում: «Ես հուսով եմ, որ այս նիստը առավել ուժեղ խթաններ կտա Հայաստանի եւ Վրաստանի միջեւ արդեն գոյություն ունեցող հարաբերությունների համար»,- նշել է նա:



Միջկառավարական հանձնաժողովի արդյունքներով արձանագրություն է ստորագրվելու: Ծրագրվում է նաեւ ազատ առեւտրի միջպետական համաձայնության մեջ փոփոխությունների ներմուծման մասին արձանագրության, ինչպես նաեւ Վրաստանի Մշակույթի, հուշարձանների պահպանության ու սպորտի եւ Հայաստանի Մշակույթի նախարարությունների միջեւ Համագործակցության ծրագրի ստորագրում, հաղորդում է «Նովի ռեգիոն»-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---