ԱՆ-ն՝ ՁԻԱՀ կենտրոնի մասին. Կա Կառավարության որոշում, պետք է կատարվի29 փետրվարի 2020 - 10:02 AMT PanARMENIAN.Net - ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի 75 աշխատակցի աշխատանքից ազատման դիմում գրելուց հետո գործն ընթանում է սահմանված կարգով, PanARMENIAN.Net ին ասացին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: 107 աշխատող ունեցող կենտրոնում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի 75 աշխատակից ազատման դիմում է գրել՝ իրավիճակի պատասխանատվությունը թողնելով առողջապահության նախարարության վրա: Նրանք բողոքում են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միավորվելու որոշման դեմ: ԱՆ-ի համապատասխան բաժնից նշեցին, որ իրավասու չեն գնահատական տալ ՁԻԱՀ կենտրոնի մասնագետների պնդումներին, թե նախարարությունը միանձնյա է որոշումները կայացնում: «Կա Կառավարության որոշում, իսկ որոշումը պետք է ի կատար ածվի»,- եզրափակեցին ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: ՁԻԱՀ-ի կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոնի միավորման մասին որոշումը, ըստ ԱՆ-ի, ուղղված է ծառայությունների ինտգերմանը և պացիենտների համար որակի ու հասանելիություն ապահովմանը։ Որոշումը գործադիրն ընդունել է հունվարի 30-ին: ՁԻԱՀ կենտրոնի աշխատակիցները փետրվարի 27-ին Կառավարության շենքի առջև բողոքում էին որոշման դեմ՝ նշելով, որ այն միանձնյա է և հիմնազուրկ: Ըստ նրանց՝ այն կայացվել է առանց մասնագիտական քննարկման: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |