Սամվել Կարապետյանի հոգեհանգիստը՝ փետրվարի 29-ին29 փետրվարի 2020 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Հայտնի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա փետրվարի 29-ին՝ ժամը 17:00-20:00-ն, «Էրեբունի» սգո սրահում (Խաղաղ Դոնի 2/14): Վերջին հրաժեշտը կլինի մարտի 1-ին՝ ժամը 12:00-14:00-ն, նույն վայրից: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ): Սամվել Կարապետյանն իր գործունեության ընթացքում հետազոտել և ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ: Նրա թողած փաստագրական նյութերը հարուստ ժառանգություն են ՀՀ համար։ 1975 թվականից ի վեր Կարապետյանը ճամփորդել է Խորհրդային հայկական տարածքով՝ ուսումնասիրելով բնությունը, իսկ 1978-ից՝ լուսանկարել, չափել և նկարագրել հայկական հուշարձաններն ամբողջ պատմական Հայաստանի տարածքով։ Կարապետյանը հայտնի է որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։ Նա նշել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված ոչնչացնում են հայկական հուշարձանները: Իր փաստերը 2007-ին ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008-ին՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |