«Սեզարի» արժանացած Պոլանսկին չի մասնակցել մրցանակաբաշխությանը29 փետրվարի 2020 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Հայտնի օսկարակիր ռեժիսոր, 86-ամյա Ռոման Պոլանսկին, որը «Սեզար»մրցանակի է արժանացել «Սպան և լրտեսը» ֆիլմի համար որպես լավագույն ռեժիսոր, փետրվարի 28-ին չի ներկայացել պարգևատրման արարողությանը Փարիզում։ Պատճառը նրա անվան շուրջ բռնկված սկանդալն է։ Կինոռեժիսորը պարգևատրվել է նաև սցենարի լավագույն ադապտացման համար՝ գրող Ռոբերտ Հարրիսի հետ համատեղ։ Ֆիլմը ևս մեկ «Սեզարի» է արժանացել հագուստների համար։ Ընդհանուր առմամբ Պոլանսկու նոր ֆիլմը հավակնում էր 12 մրցանակի, գրում է Deutsche Welle-ն։ «Սպան և լրտեսը» ֆիլմի հիմքում կապիտան Ալֆրեդ Դրեյֆուսի պատմությունն է՝ ծագումով հրեա հրետանավորի, որն անմեղ դատապարտվել է Ֆրանսիայում լրտեսության մեղադրանքով։ 2018-ին Ամերիկյան Կինոակադեմիան, որը հանձնում է «Օսկարը», հանեց իր կազմից Ռոման Պոլանսկուն՝ սեռական ոտնձգությունների դեմ պայքարի շրջանակում։ 1977-ին 43-ամյա Պոլանսկին մեղադրվեց 13-ամյա աղջկա բռնաբարության մեջ։ Ռեժիսորը գործարք կնքեց քննության հետ, խոստովանեց, որ հարաբերություններ է ունեցել անչափահասի հետ և 42 օր անցկացրեց հանցագործների համար նախատեսված հոգեբուժարանում։ Երբ նա ազատվեց, գործարքը թույլ տված դատավորը փոխեց կարծիքն ու հայտնեց, որ մտադիր է նրան դատապարտել 50 տարվա ազատազրկման։ 1978-ին, Ֆրանսիայի և Լեհաստանի քաղաքացիություն ունեցող Պոլանսկին, փախավ Մեծ Բրիտանիա։ 2009-ին ԱՄՆ հարցումով Պոլանսկին 10 ամիս տնային կալանքի տակ անցկացրեց, սակայն նրան չարտահանձնեցին։ 2015-ին նմանատիպ որոշում կայացրեց Լեհաստանի դատարանը։ Պոլանսկուն բռնաբարության մեջ են մեղադրում նաև դերասանուհիներ Ռենատե Լանգերը, Շարլոտտա Լյուիսը և Կալիֆորնիայի բնակչուհի Ռոբին մ-ը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |