Ցեղասպանության կանխման եւ պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան մշակման կարիք ունի

PanARMENIAN.Net - «Ցեղասպանության կանխման եւ պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան» թերություններ եւ մշակման կարիք ունի: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է «Հայ Դատի» գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: «Կոնվենցիան ստորագրած կողմերը պարտավոր են անել ամեն ինչ, որպեսզի կանխեն ցեղասպանություններն ու պատժեն մեղավորներին: Ընդ որում, կոնվենցիայով նախատեսված պարտականությունները չկատարելու դեպքում այդ երկրների հանդեպ ոչ մի պատժամիջոցներ չեն կիրառվում: Ստացվում է, որ այդ երկրները մարդկության դեմ հանցագործությունների կանխումն իրենց պարտականությունը չեն համարում»,- հայտնել է Մանոյանը` ավելացնելով, որ կոնվենցիան ստորագրած երկրները պետք է պատժվեն ստանձնած պարտականությունները չկատարելու դեպքում: «Հայ Դատի» գրասենյակի ղեկավարի խոսքերով, ՄԱԿ-ը պետք է լրացուցիչ արտոնություններ ունենա, որպեսզի անհրաժեշտության դեպքում միջամտի եւ անգամ ուժ կիրառի այն երկրների նկատմամբ, որոնք իրագործել կամ իրագործում են ցեղասպանություն:



«Ցեղասպանության կանխման եւ պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան» 1949թ. դեկտեմբերի 9-ին ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---