ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել

ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսով հիվանդը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ասում է` օդանավակայանից տուն նա գնացել է նույն օդանավով ժամանած ծանոթի մեքենայով, տնից հիվանդանոց՝ շտապօգնության մեքենայով, «ինչը լավ է, որովհետեւ շփումների պոտենցիալ շրջանակը էականորեն նեղացել է», նշել է նա։

Ըստ Փաշինյանի` պացիենտի հետ շփում ունեցած անձանց մեկուսացման գործընթացն ավարտին է մոտենում։

«Նրանք բոլորը տրամադրված են համագործակցային, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում... Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը լավ է, նույնիսկ ջերմություն չունի», - նշել է Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպքն է գրանցվել։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին` Թեհրանից։

Նա ինքն էր դիմել բժշկի, վիճակը, ըստ վարչապետի, լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, ա ջրիվելի ուշ ջերմությունն իջել է։ Նախնական թեստը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով գիշերը ժամը 03:00-ին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---