Նախարար․ Բարենպաստ վիճակում ենք՝ ռեսպիրատոր վիրուսները նահանջում են

Նախարար․ Բարենպաստ վիճակում ենք՝ ռեսպիրատոր վիրուսները նահանջում են

PanARMENIAN.Net - Ռեսպիրատոր հիվանդությունները նահանջում են տաք եղանակին, ու Հայաստանը բարենպաստ վիճակում է, քանի որ եղանակը տաքանում է, ու թե վիրուսներն են ոչնչանում, թե մարդկային կուտակումների նվազումը փակ տարածքներում կանխարգելում են դրա տարածումը, ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի վերաբերյալ ասուլիսի ընթացքում։

Խորհուրդները նույնն են՝ խուսափել հիվանդ մարդկանց հետ շփվելուց, եթե նման անհրաժեշտություն կա՝ դիմակ հագնել, լվանալ հաճախ ձեռքերը, օդափոխել սենյակները։

«Եկեք մի որոշ ժամանակով դադարենք համբուրվելով ու ձեռքերով բարևելը, քանի որ վիրուսը այդպես էլ կարող է փոխանցվել», - նշել է նա։

Թորոսյանի խոսքով՝ 117 թեստ է անցկացվել, միայն մեկն է ցույց տվել դրական այդյունք. «Թեստերն արագ թեստեր չեն, հազարավոր մարդկանց դրանով անհնար է թեստավորել, ավելին՝ դրանք միանգամից արդյունք ցույց չեն տալիս»։

Նա նշել է, որ վիրուսի արտանետումը նույնպես հնարավոր է միայն այն ժամանակ, երբ այն բազմացել է օրգանիզմի մեջ, հետևաբար՝ հերքվում է, որ հիվանդը բազմաթիվ անձանց վարակած լինի։

«Նույնիսկ եթե ենթադրենք, որ այդ 32-ը վարակվել էին, անհնար է, որ նրանք վարակած լինեին այլ անձանց», - ասել է նա։

Մարտի 1-ի վաղ առավոտյան Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպքն է գրանցվել։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին` Թեհրանից։

Նա ինքն էր դիմել բժշկի, վիճակը, ըստ վարչապետի, լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, ա ջրիվելի ուշ ջերմությունն իջել է։ Նախնական թեստը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով գիշերը ժամը 03:00-ին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---