«Գոլդեն Փելեսում» կարանտինում պահվողներն ինտերնետ կունենան

«Գոլդեն Փելեսում» կարանտինում պահվողներն ինտերնետ կունենան

PanARMENIAN.Net - Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի տաք ջրի համակարգը վերագործարկվել է՝ այդտեղ են տեղավորվել կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացված անձինք, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ուզում եմ տեղեկացնել, որ երկար ժամանակ չաշխատած և վնասված տաք ջրի համակարգը նույնպես մեր մասնագետները վերանորոգեցին և այն արդեն գործում է։ Մարտի 2-ին կաշխատի ինտերնետը և հավանաբար նաև ներքին հեռուստատեսային ցանցը»,- ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ կորոնավիրուսի պատճառով մեկուսացվածները «Գոլդեն Փելես» 5 աստղանի հյուրանոցում ապահովված են ամեն ինչով՝ ներառյալ սնունդը:

«Բացառված է նրանց շփումը արտաքին աշխարհի հետ։ Նրանց հետ շփվող անձնակազմի անվտանգությունն ապահովված է: Հյուրանոցում այլ մարդիկ չկան»,- տեղեկացրել էր վարչապետը:

Մարտի 1-ի վաղ առավոտյան Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքն էր գրանցվել։

Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել էր փետրվարի 28-ին` Թեհրանից։ Նա ինքն էր դիմել բժշկի, հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, բայց ավելի ուշ այն իջել է։ Նախնական թեստը դրական արդյունք է ցույց տվել, կրկնակի թեստի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով գիշերը ժամը 03:00-ին։

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ դպրոցներում գարնանային արձակուրդը նախատեսվածից մի շաբաթ շուտ է մեկնարկել՝ մարտի 2-ից:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---