Տիգրան Սարգսյան. Հայաստանի եւ Վրաստանի միջեւ անլուծելի խնդիրներ չկան

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ անլուծելի խնդիրներ գոյություն չունեն: Այդ մասին Թբիլիսիում հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Վրաստանի եւ Հայաստանի միջեւ սերտ հարաբերությունների կարգավորումը կարեւոր հարց է հանդիսանում, եւ դրանց խորացումը կառավարությունների պարտականությունն է: Ես համոզված եմ, որ այսօրվա հանդիպումը լավ հիմք կդառնա ապագա հարաբերությունների համար: Ստորագրված արձանագրությունները մեզ հնարավորություն կտան առավել մտերմանալ Վրաստանի հետ»,- հայտնել է Սարգսյանը: Նրա խոսքերով, համաձայնագրերով նախատեսված պայմանների իրականացման համար լուրջ աշխատանք եւ ջանքեր են պահանջվում:



Այսօր էլ Վրաստանի եւ Հայաստանի վարչապետներ Գրիգոլ Մղալոբլիշվիլին եւ Տիգրան Սարգսյանը Վրաստանի եւ Հայաստանի միջեւ մշակութային համագործակցության եւ ներմուծված փոփոխություններով ազատ առեւտրի մասին համաձայնագրեր են ստորագրել: Վրաստանի վարչապետի հայտարարությամբ, Վրաստանն ու Հայաստանը ջերմ հարաբերություններ են պահպանում, որոնք ապագայում առավել կամրապնդվեն:



«Մեր պետությունների միջեւ գոյություն ունեն դինամիկ հարաբերություններ: Նշված համաձայնագրերը զգալի իմպուլսներ կհաղորդեն այդ հարաբերություններին: Մենք դիտարկել ենք հարաբերությունների լայն շրջանակ: Ես շնորհակալ եմ Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչներին կատարված աշխատանքի համար»,- հայտնել է Մղալոբլիշվիլին, հաղորդում է Վրաստան Online-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---