«Ռոմայի» մարզիչ. Մխիթարյանը կարևոր է մեզ համար 2 մարտի 2020 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան «Կալյարիի» հանդեպ 4:3 հաշվով տարած հաղթանակից հետո գովեստի խոսքեր է ասել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին, որը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Ըստ մարզչի՝ Մխիթարյանը գնալով բարելավում է խաղն ու առավել կարևոր դառնում իտալական ակումբի համար, գրում է RomaNews-ը: «Չեմ կարող ասել, թե ինչ կլիներ, եթե Մխիթարյանը վնասվածքի պատճառով շատ ժամանակ չկորցներ, բայց նա վերադարձավ և շատ հաջող: Այսօր նա հիանալի խաղ է անցկացրել: Մխիթարյանը կարևոր խաղացող է մեզ համար, և նա օրեցօր ավելի լավն է դառնում»,-ասել է Ֆոնսեկան: Հարցին, թե ում կտար նախապատվությունը Հենրիխ Մխիթարյանի և իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի միջև ընտրելիս, մարզիչը պատասխանել է. «Լավ գլխացավանք է մարզչի համար: Վատ է, երբ մենք խաղացողներ չունենք: Մենք շատ հանդիպումներ ենք ունենում և բոլորի համար տեղ կա»: Իտալական «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել Իտալիայի ֆուտբոլի առաջնության Ա Սերիայի 26-րդ տուրում «Կալյարիի» հետ հանդիպմանը: Մարզիկը նաև գոլային փոխանցում է կատարել, որից հետո Կալինիչը դուբլ է ձևակերպել։ «Ռոման» հաղթել է 4:3 հաշվով: Ընթացիկ խաղաշրջանում 31-ամյա Մխիթարյանը 17 հանդիպում է անցկացրել «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերում՝ 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ դառնալով: Photo. Getty Images Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |