Իտալիայից ՌԴ վերադարձած ռուսաստանցու մոտ կորոնավիրուս կա![]() 2 մարտի 2020 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Իտալիայից վերադարձած ռուսաստանցու մոտ կորոնավիրուս է հաստատվել: Պարզվել է, որ երիտասարդը հիվանդացել է փետրվարի 21-ին, երբ հանգստի նպատակով գտնվում էր Իտալիայում, գրում է Interfax-ը: Նա վերադարձել է Իտալիայից փետրվարի 23-ին, իսկ բժշկի է դիմել փետրվարի 27-ին սուր շնչառական հիվանդության ախտանշաններով: Պոլիկլինիկայից հիվանդը հոսպիտալացվել է ինֆեկցիոն հիվանդանոց: Պացիենտը մեկուսացվել է, իսկ մարդիկ, ում հետ նա շփում է ունեցել, բժշկական հսկողության տակ են, ասել են օպերատիվ շտաբում: Հիվանդի վիճակը բավարար է, հիվանդության ընթացքը գնահատվում է թեթև: Մարտի 2-ի տվյալներով՝ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 89,000-ը, իսկ մահացածներինը՝ 3000-ը: Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի մեկ դեպք՝ Իրանից եկած ՀՀ քաղաքացու մոտ: Նա ինֆեկցիոն հիվանդանոցում է: Իրանից վերադարձած ևս 31 քաղաքացի գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |