Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվե՞լ են «վատ ժառանգությունը անցյալում թողնել»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները համակարծիք էին այն առումով, որ «վատ ժառանգությունը հարկավոր է անցյալում թողնել», երեքշաբթի ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵՄ-ի եւ Հարավային Կովկասի երկրների հետ երկկողմ եւ բազմակողմ բանակցություններից հետո: «Մենք համակարծիք էինք իմ հայ պաշտոնակցի հետ, որ ողջ վատ ժառանգությունը պետք է թողնել անցյալում, թողնել այն պատմությանը»,-ասել է Մամեդյարովը:



Ըստ նախարարի, հայկական կողմի հետ հանդիպմանն ասվել է, որ «ղարաբաղյան հակամարտությունը արգելակում է համագործակցությունը Եվրամիության հետ», եւ կողմերը կակտիվացնեն իրենց ջանքերն ըստ Մոսկովյան հռչակագրի, որով նախատեսվում է ակտիվացնել հակամարտության կողմերի գործունեությունը տարածաշրջանում խաղաղության հասնելու համար», հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---