Փաշինյան. Կորոնավիրուսի կասկածով ևս 8 դեպքի թեստերը բացասական էին

Փաշինյան. Կորոնավիրուսի կասկածով ևս 8 դեպքի թեստերը բացասական էին

PanARMENIAN.Net - Մարտի 2-ի երեկոյան կոնորավիրուսի կասկածով ևս 8 դեպք է թեստավորվել, բոլորը բացասական պատասխանով, այսինքն՝ վիրուսը չի ախտորոշվել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր միակ հաստատված ախտորոշմամբ պացիենտի վիճակը նույնն է. նույնիսկ ջերմություն չունի: «Գոլդեն Փելեսի» ժողովուրդը նույնպես լավ են: Եթե իրավիճակում փոփոխություն լինի՝ կտեղեկացնեմ: Եթե այս թեմայով բան չհաղորդեմ, ուրեմն ամեն ինչ այնպես է, ինչպես գիտեք: Դուխով:)»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ 9 պացիենտից վերցված կորոնավիրուսի թեստերը բացասական արդյունք են ցույց տվել:

Մարտի 1-ին ՀՀ-ում կորոնավիորւսով վարակի առաջին դեպքն էր գրանցվել: Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նույն չվերթով ՀՀ ժամանած ևս 31 քաղաքացի կարանտինում են գտնվում Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---