3 մարտի 2020 - 11:09 AMT
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 90,000-ից ավելի է

Ըստ SCMP տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 90,800 է:

Հիվանդության դեպքերի առավելագույն քանակը գրանցվել է Չինաստանում, որին հաջորդում են Հարավային Կորեան (4335), Իտալիան (2036) և Իրանը (1501): Ընդհանուր առմամբ, ինչպես հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, կորոնավիրուսը տարածվել է 64 երկրում:

Չինաստանի սահմաններից դուրս վիրուսից մահացել է 128 մարդ: Աշխարհում, ընդհանուր առմամաբ, մահացել է 3116 մարդ, որից 2943-ը՝ մայրցամաքային Չինաստանում:

Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության եվրոպական կենտրոնի հաշվարկների՝ կորոնավիրուսով վարակվել է Եվրամիության 2199 բնակիչ: Գերատեսչությունը նշել է, որ այդ գնահատականը հստակ չէ անկանխատեսելի գործոնների պատճառով, գրում է ՌԲԿ-ն:

Մարտի 3-ի դրությամբ մայրցամաքային Չինաստանի տարածքում գրանցվել է վարակի 125 նոր դեպք, հայտնում է երկրի Առողջապահության ազգային հանձնաժողովը: Այդպիսով, 2019-ի դեկտեմբերից գրանցված վարակման դեպքերի քանակը 80,151 է: Իշխանությունները 31 մահացու դեպք են գրանցել, բոլորը Հուբեյ նահանգում. մահացածների ընդհանուր քանակը 2,943 է: Ապաքինվել է 47,204 մարդ:

Բժշկական հսկողության տակ է ավելի քան 40,600 մարդ, որոնք սերտ շփման մեջ են եղել հիվանդների հետ:

Չինաստանիից դուրս հիվանդության հաստատված 151 նոր դեպք կա՝ 100-ը Հոնկոնգում (2 մարդ մահացել է), 41-ը՝ Թայվանում (1 մահ) և 10-ը՝ Մակաոյում: