Էրդողան. Թուրքիան չի թիրախավորի ՌԴ և Իրանի դիրքերը Սիրիայում 3 մարտի 2020 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում ուղղակիորեն չեն թիրախավորի ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի դիրքերը: «Մենք ոչնչացնում ենք միայն ռեժիմի տարրերը»,- ասել է Էրդողանն Անկարայում, գրում է ՏԱՍՍ-ը: Թուրքիայի նախագահը նշել է, որ «այլ երկրներից հարգանք է ակնկալում Անկարայի դիրքորոշման հանդեպ», իսկ մասնակցությունը Սիրիայում ընթացող մարտական գործողություններին «ոչ թե ղեկավարության անձնական ընտրությունն է, այլ ամբողջ ժողովրդի կամքը»: «Ես կրկին դիմում եմ ՌԴ-ին և Իրանին: Թուրքիան խնդիրներ չունի այդ երկրների հետ Սիրիայում: Մենք չենք հավակնում Սիրիայի տարածքին, ոչ էլ ոզում ենք այնտեղ դիրքավորվել»,-հավելել է Էրդողանը: Անդրադառնալով փետրվարի 27-ին Իդլիբում Թուրքիայի ԶՈւ մեկնարկած «Գարնանային վահան» ռազմական գործողությանը՝ Էրդողանն ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակն էլ ավելի մեծ կորուստներ կկրի: «Մենք գործողությունը սկսեցինք, երբ Իդլիբում 34 թուրք զինծառայող զոհվեց: Մենք անպատասխան չենք թողնի այնտեղ թափված մեր նահատակների արյան և ոչ մի կաթիլը: Մենք արդեն մեծ հարված ենք հասցրել ռեժիմին և այդ կորուստները նրա համար միայն սկիզբն են»,- ասել է Էրդողանը: Ավելի վաղ ՌԴ-ն հայտարարեց, որ ռուսական զորքերը չեն կարող երաշխավորել Թուրքիայի ինքնաթիռների թռիչքների անվտանգությունը Սիրիայի երկնքում: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, իր հերթին, ասաց, որ փետրվարի 27-ից հետո թուրքական զորքն արդեն ոչնչացրել է Ասադի ուժերին պատկանող 1 անօդաչու թռչող սարք, 8 ուղղաթիռ, 103 տանկ, 72 հաուբից, 3 ՀՕՊ համակարգ: Պնդում է արվում, որ Սիրիայի կառավարական բանակն արդեն 2212 զոհ ունի: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |