ԳԴՀ-ն, Բրիտանիան և Ֆրանսիան 5 մլն եվրո կհատկացնեն Իրանին՝ պայքարելու կորոնավիրուսի դեմ 3 մարտի 2020 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 5 մլն եվրո կտրամադրեն Իրանին կորոնավիրուսի հետևանքով առաջացող թոքաբորբի դեմ պայքարելու համար: Այդ մասին ասվում է Գերմանիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, գրում է Deutsche Welle-ն: Գումարը կհատկացվի Իրանին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ մյուս կազմակերպությունների միջնորդությամբ: Բացի այդ, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան օդային կապի միջոցով լաբորատոր սարքավորումներ կուղարկեն Իրան՝ կորոնավիրուսի ախտորոշման համար, ինչպես նաև պաշտպանիչ հագուստ և ձեռնոցներ: Մարտի 3-ի տվյալներով Իրանում ախտորոշվել է կորոնավիրուսի 1501 դեպք, 291-ն ապաքինվել են: Արձանագրվել է մահվան 66 դեպք: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Միլլեր. ԱՄՆ–ն միշտ առիթներ է փնտրում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման համար «Նրանք զգալի առաջընթացի են հասել խաղաղության պայմանագրի կնքման գործում»,–ասել է նա «Ռոսատոմը» սկսել է ուսումնասիրել ՀԱԷԿ–ի ռադիոակտիվ թափոնների պահեստարանը Պահեստարանը պարունակում է ռադիոակտիվ կոշտ թափոններ, որոնք առաջանում են ԱԷԿ–ի շահագործման ընթացքում ՔԿ․ Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի արձակած անզգույշ կրակոցից վիրավորվել է մեկ այլ զինվոր Զինծառայողը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում Ալիևը Բլինքենի հետ զրույցում կրկնել է ՀՀ սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ ՄԽ–ն լուծարելու մասին իր թեզերը Բլինքենը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումը |