Շարժական մամոգրաֆը ՀՀ-ում կլինի 10-15 օրից

Շարժական մամոգրաֆը ՀՀ-ում կլինի 10-15 օրից

PanARMENIAN.Net - Կրծքագեղձի քաղցկեղի հետազոտման համար նախատեսված շարժական մամոգրաֆը Հայաստանում կլինի 10-15 օրից: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մինչ աշխարհը պայքարում է ինֆոդեմիայի դեմ, մեր շարժական մամոգրաֆն արդեն պատրաստ է։ Այն ճանապարհ կընկնի դեպի Հայաստան մոտ օրերս և տեղում կլինի 10-15 օրվա մեջ»,- ասվում է գրառման մեջ:

Հայաստանի երեք մարզում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերի 50-69 տարեկան կանանց անցնել մամոգրաֆիայի անվճար հետազոտություն՝ կանխարգելելով հիվանդությունը:

Ավելի վաղ ԱՀԿ-ն կորոնավիրուսի կապակցությամբ նախազգուշացրել էր «ինֆոդեմիայի» ՝ այսինքն համացանցում կորոնավիրուսի մասին միֆերի և դավադրությունների տեսությունների տարածման վտանգի մասին մասին:

 Ուշագրավ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված հայ երիտասարդներին
Ադրբեջանական կողմի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Հիվանդանոցներում այժմ բուժվողների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը
Օրենքով ընդլայնվում են նաև մայրիկների իրավունքները