Իրանում կորոնավիրուսով 23 պատգամավոր է վարակվել

Իրանում կորոնավիրուսով 23 պատգամավոր է վարակվել

PanARMENIAN.Net - Իրանում արդեն 23 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է YJC-ն՝ հղում անելով խորհրդարանի խոսնակի օգնական Աբդոլրեզա Մեսրիին:

Նա կոչ է արել խորհրդարանականներին սահմանափակել հասարակության հետ կապը: Այնուամենայնիվ, Մեսրիի խոսքերով, խորհրդարանը կշարունակի աշխատանքը, տեղեկացնում է Shantnews.am-ը:

Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 1501 դեպք, դրանցից 66-ը՝ մահվան ելքով: 291-ն ապաքինվել են:

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել
---