Utaxi-ն դիմել է ՊԵԿ և ՏՄՊՊՀ. Bolt-ին մեղադրում են անբարեխիղճ մրցակցության մեջ 3 մարտի 2020 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Utaxi-ն դիմել է Պետական եկամուտների կոմիտե և Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողով՝ Bolt-ի անբարեխիղճ մրցակցության պատճառով. օրինախախտ վարքագծի առկայության դեպքում վերջինիս դադարեցման նկատառումներով: «ՅուՏաքսի ՍՊԸ»-ի դիմումի մեջ նշված է, որ 2020-ի հունվարից ՀՀ շուկա է մուտք գործել «Բոլտ Սերվիս ԷյԷմ» ՍՊԸ-ն, որի գործունեությունը կապված է էստոնական Bolt էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայությունների մատուցման հետ, տեղեկացնում է «Հետքը»: Նորաստեղծ ՍՊԸ-ն, իր գործունեությունը ծավալելիս, ըստ «ՅուՏաքսի ՍՊԸ»-ի, թույլ է տալիս ՀՀ օրենսդրությամբ ամրագրված մի շարք նորմերի խախտումներ, այդ թվում` հարկային օրենսգրքի որոշ դրույթների։ Ընկերությունը «ՅուՏաքսի ՍՊԸ»-ի կողմից իրազեկվել էր անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ, առաջարկվել էր վերացնել անբարեխիղճ մրցակցության դրսևորումները: Սակայն «Բոլտ Սերվիս ԷյԷմ» ՍՊԸ-ն ոչ միայն չի վերացրել, այլև «ամրապնդում է իր անբարեխիղճ վարքագիծը»՝ կիրառելով միջոցներ տաքսի ծառայությունների համար ձևավորված գինն արհեստականորեն իջեցնելով, արհեստական զեղչեր, վարորդներին անհասկանալի երաշխավորված բոնուսներ տրամադրելով, սոցկայքերում մոլորեցնող հայտարություններ և գովազդներ տեղադրելով: Նշված ընկերության և վերջինիս հետ գործակցող ընկերությունների և/կամ վարորդների միջև առկա պայմանավորվածությունները, արհեստական զեղչային քաղականությունը, ըստ «ՅուՏաքսի ՍՊԸ»-ի դիմումի, ոչ այլ ինչ է, քան հակամրցակցային համաձայնության վառ դրսևորում, որի նպատակն է խաթարել ՀՀ շուկայում գործող մյուս մրցակիցների գործունեությունը՝ անբարեխիղճ մրցակցությամբ: ՏՄՊՊՀ-ն փետրվարի 28-ին որոշել է վարչական վարույթ հարուցել «ՅուՏաքսի ՍՊԸ»-ի ներկայացրած դիմումի հիման վրա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |