ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները համատեղ հայտարարություն են ընդունել եւ ստորագրել են 2009 թվականի միջոցառումների ծրագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհրդների քարտուղարների կոմիտեի նիստը, որի արդյունքում ընդունվել է հայտարարություն: Հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ երկրները հավանություն են տալիս ՌԴ նախաձեռնությանը` իրավաբանորեն պարտավորեցնող Եվրոպական անվտանգության մասին պայմանագրի կնքման վերաբերյալ, ինչը թույլ կտար ստեղծել միասնական եւ հուսալի կոլեկտիվ անվտանգության համակարգ Եվրոատլանտյան տարածաշրջանում:



«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ հարթակի վրա, անվտանգության ապագա կառուցվածքի քննարկման նպատակով, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի մասնակցությամբ համաեվրոպական գագաթնաժողով անցկացնելու ռուս-ֆրանսիական նախաձեռնությունը»,-ընդգծել է ՌԴ ԱԽ ղեկավար Ն.Պատրուշեւը:



Իր հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժան նշել է, որ նիստում հստակեցվել են կազմակերպության գործունեության ուղղությունները 2008թ. օգոստոսից հետո:



ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները ստորագրել են նաեւ 2009թ. միջոցառումների ծրագիրը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---