Իրանում ավելի քան 54,000 կալանավոր ժամանակավորապես ազատ է արձակվել

Իրանում ավելի քան 54,000 կալանավոր ժամանակավորապես ազատ է  արձակվել

PanARMENIAN.Net - Իրանում ավելի քան 54,000 կալանավոր ժամանակավորապես ազատ է արձակվել՝ այդ կերպ փորձ է արվում կասեցնել կորոնավիրուսի տարածումը ծանրաբեռնված բանտերում:

Ըստ Իրանի արդարադատության ներկայացուցչի` ազատ են արձակվել այն կալանավորները, որոնց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել և որոնք գրավ են մուծել, տեղեկացնում է BBC-ն:

Առանձնակի վտանգ ներկայացնող կալանավորները, ինչպես նաև նրանք, ում ազատազրկման ժամկետը 5 տարուց ավելի է, սակայն, կմնան կալանավայրերում:

Ըստ աղբյուրի՝ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 77-ի:

Պաշտոնական տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2336-ի: Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ: Ախտորոշումը հաստատվել է նաև Իրանի խորհրդարանի 23 պատգամավորի մոտ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---