ՀՀ և Վրաստանի ԱՆ ղեկավարները քննարկել են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

ՀՀ և Վրաստանի ԱՆ ղեկավարները քննարկել են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ. քննարկվել է երկու երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:

«Նախարար Տիկարաձեն ինձ հայտնել է, որ Վրաստանում ախտորոշված պացիենտները 3 են և վերջին օրերին նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել: Նրանք երեքն էլ, մեր պացիենտի նման, իրենց լավ են զգում և չունեն որևէ գանգատ: Ես նույնպես ներկայացրեցի մեր երկրում եղած իրավիճակը և իրականացվող միջոցառումները»,- նշել է Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նախարարները պայմանավորվել են այսուհետ ևս պահել օպերատիվ երկկողմ կապը թե նախարարների, թե երկու գերատեսչության միջև, որ գործողությունները լինեն առավելագույնս համահունչ մեկը մյուսին և արդյունավետ:

Թորոսյանը հավելել է նաև, որ Հայաստանում կորոնավիրուսով պացիենտը և ժամանակավորապես հատուկ պայմաններում բնակվող ՀՀ քաղաքացիներն իրենց լավ են զգում:

Մարտի 4-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի 12 նոր փորձանմուշը բացասական արդյունք են ցույց տվել, վիրուսի վարակման նոր դեպք չի գրանցվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---