10 դեկտեմբերի 2008 - 14:26 AMT
ՀԱՊԿ-ն ստեղծում է կոլեկտիվ հակաահաբեկչական ուժեր
ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհրդների քարտուղարների կոմիտեի նիստը նվիրված էր թմրանյութերի թրաֆիկինգի, ապօրինի միգրացիայի, սահմանային եւ մաքսային անվտանգության հարցերին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԽ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով, նիստի մասնակիցները պայմանավորվել են կոլեկտիվ հակաահաբեկչական ուժեր ստեղծել միջազգային ահաբեկչության դեմ առավել արդյունավետ պայքարելու նպատակով: «Մենք նաեւ որոշեցինք թմրանյութերի ապօրինի շրջանառության կասեցմանն ուղղված եւ հաջողությամբ իրականացված «Կանալ» օպերացիայի հիմնական ուղղությունները 2009թ. համար»,-նշել է նա:

ՀՀ ԱԽ ղեկավարը նաեւ ընդգծել է, որ ՀԱՊԿ երկրները միջազգային կազմակերպություններում հիմնականում հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ: «Մասնակից երկրների ԱԳ նախարարները հիմնական շփման մեջ են միասնական դիրքորոշում մշակելու նպատակով»,-ասել է Բաղդասարյանը: