Աշխարհում կես միլիոնից ավելի մարդ գերհարուստ է 4 մարտի 2020 - 12:38 AMT PanARMENIAN.Net - 2019-ի տվյալներով՝ աշխարհում 513,244 գերհարուստ մարդ կա: Ըստ The Wealth Report 2020 զեկույցի, որը հրապարակել է միջազգային խորհրդատվական Knight Frank ընկերությունը, այդպիսիք են համարվում $30 մլն-ից ավելի գումար ունեցողները: 2019-ին այդպիսի անձանց թիվն աշխարհում ավելացել է 31,000-ով՝ գերազանցելով կես միլիոնը: Գերհարուստների գրեթե կեսն ապրում է ԱՄՆ-ում՝ 240,575 մարդ: Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 61,587, երրորդ՝ Գերմանիան, 23,078 ցուցանիշով, գրում է Forbes-ը: Հյուսիսային Ամերիկայում մեկ տարում աճը կազմել է 3911, իսկ Եվրոպայում, որտեղ 110,846 գերհարուստ կա, աճը եղել է 4682: ՌԴ-ն նրանց քանակով 9-րդն է աշխարհում՝ 8924 մարդ: Ըստ զեկույցի արդյունքների՝ ամենից արագ մարդիկ հարստանում են Ասիայում: Գերհարուստների առավելագույն աճ գրանցած 20 երկրի ցանկում 6-ն այդ տարածաշրջանից են: Ընդհանուր առմամբ՝ 2019-ին Ասիայում գերհարուստ մարդկանց թիվն աճել է 11,788-ով: Ըստ Knight Frank-ի կանխատեսման՝ առաջիկա 5 տարում աշխարհում գերհարուստ մարդկանց թիվը կաճի 27%-ով և 2024-ին կհասնի գրեթե 650,000-ի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |