Թուրքիայի մեջլիսը Սիրիայի հարցով 6.5 ժամ փակ նիստ է արել

Թուրքիայի մեջլիսը Սիրիայի հարցով 6.5 ժամ փակ նիստ է արել

PanARMENIAN.Net - Սիրիական Իդլիբ նահանգում փետրվարի 27-ին Սիրիայի կառավարական ուժերի հետ բախումներում թուրքական բանակի մարդկային ուժի զգալի կորուստների պատճառով Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) փակ նիստ է գումարվել, որը տևել է մոտ 6.5 ժամ:

Նիստի արձանագրությունները, որպես պետական գաղտնիք, առնվազն 10 տարի հրապարակման ենթակա չեն, տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքիայի պաշպանության նախարար Հուլուսի Աքարը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել են պատգամավորների հարցերին:

Փակ նիստին խորհրդարանական խմբակցությունների 5 ներկայացուցչից յուրաքանչյուրը 30 րոպե ելույթ է ունեցել: Մինչև վերջ նիստին հետևել են Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն և «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին:

Փետրվարի 27-ին Իդլիբում Ասադի ուժերի դեմ Թուրքիայի մեկնարկած «Գարնանային վահան» ռազմական օպերացիայի ժամանակ թուրքական բանակի 34 զինվոր է սպանվել:

z:Photoarchiveparlament turkey.jpg

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---