Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 80,000-ը

Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 80,000-ը

PanARMENIAN.Net - Մարտի 4-ի տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 80,270-ի: Ապաքինվել է 49,856 մարդ, մահացել՝ 2918-ը, հայտնել է այդ երկրի Առողջապահության պետական հանձնաժողովը, գրում է «Վեդոմոստին»:

Ըստ հանձնաժողովի տվյալների՝ Չինաստանում հիվանդների հետ շփում է ունեցել 666,397 մարդ, որոնցից 36,432-ը բժշկական հսկողության տակ է:

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 92,000-ը, ավելի քան 3000 մարդ մահացել է, տեղեկացնում է ՌԲԿ-ն:

Չինաստանի սահմաններից դուրս մահացել է 166 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ավելի վաղ հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման ամենավտանգավոր օջախներն են Հրվ. Կորեան, Իրանը, Իտալիան և Ճապոնիան, սակայն բոլոր երկրների համար էլ վիրուսի վտանգ կա: Հայաստանում կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է հաստատվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---