Freedom House. ՀՀ-ում քաղաքական ազատականացումը դրական է ազդել ԼՂ-ի վրա

Freedom House. ՀՀ-ում քաղաքական ազատականացումը դրական է ազդել ԼՂ-ի վրա

PanARMENIAN.Net - Հայաստանում քաղաքական ազատականացումը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը դրական ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի վրա: Այդ մասին ասվում է Freedom House կազմակերպության Freedom in the World 2020 տարեկան զեկույցում:

Ըստ զեկույցի` Ղարաբաղը վառ առանձնանում է Եվրասիայի տարածաշրջանի մյուս ինքնահռչակ տարածքներից, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Զեկույցում, մասնավորապես, նշված է, որ ԼՂ-ում «ավելացել է մրցակցությունը և քաղհասարակության ակտիվությունը սեպտեմբերին նախատեսված տեղական ընտրություններին ընդառաջ. հարթակ է ստեղծվել 2020-ին Լեռնային Ղարաբաղի նախագահի և խորհրդարանի ընտրություններում հավելյալ փոփոխությունների»:

«Եվրասիայի տարածաշրջանի այլ անջատված տարածքները, որոնք մնում են օկուպացված Ռուսաստանի զորքերի կողմից, մնացել են լճացած, այնտեղ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների անկում կա:

Ընդհանրապես, հիմնականում անազատ Եվրասիայի տարածաշրջանը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առումով «մռայլ պատկեր է հիշեցնում». Եվրասիայի միակ դրական տեղաշարժերը կապված են մասամբ ազատ երկրներ ճանաչված Հայաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Զելենսկու հետ»,- ասվում է Freedom House-ի զեկույցում:

Ինչ վերաբերում է աշխարհի մյուս տարածաշրջաններին, ապա, ընդհանուր առմամբ, զեկույցի համաձայն՝ 2020-ին աշխարհում ժողովրդավարությունը խոչընդոտների է հանդիպում: Ըստ զեկույցի՝ անցած տասնամյակում խոշորագույն հետընթաց են ապրել Բուրունդին, Թուրքիան, Ադրբեջանը, Մալին, Տաջիկստանը և տասնյակից ավելի այլ երկրներ:

Արցախի նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան մարտի 31-ին: Գործող նախագահ Բակո Սահակյանը չի առաջադրվել: Երկրի նոր Սահմանադրությամբ՝ 2017-2020թթ. ԱՀ համար անցումային փուլ է, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---