Բագրատ Էսդուգյան. Առաջիկա 10 տարիներին Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հնարավոր է, որ առաջիկա 10 տարիներին Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էսդուգյանը: «Աշխարհը շատ արագ է փոփոխվում: Այսօր Թուրքիան ցանկանում է մերձենալ Եվրոպային: Բացի այդ, եւ Թուրքիան, եւ Հայաստանը շարժվում են նույն ուղղությամբ տնտեսական առումով, ինչն ուղղակի պահանջում է, որ կողմերը հաղթահարեն քաղաքական խնդիրները: Թուրքիայի համար շատ կարեւոր է ազատ տնտեսական շուկայի առկայությունը»,-հայտարարել է Բագրատ Էսդուգյանը` հավելելով, որ, ելնելով այս ամենից, Անկարան ամեն ինչ կանի, որպեսզի ընդհանուր լեզու գտնի Երեւանի հետ:



Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան կպահանջի, որ Հայաստանը տարածքային պահանջներ չներկայացնի եւ փոխհատուցում չպահանջի: «Թուրքիայի համար այնքան էլ դյուրին չէ խոստովանել, որ նա Ցեղասպանություն է գործել, սակայն դա անխուսափելի է, քանի որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է: Բոլորի համար վաղուց ի վեր արդեն պարզ է, թե ինչ է կատարվել հայերի հետ Օսմանյան Թուրքիայում, եւ միայն Անկարան է շարունակում է ինքնախաբեությամբ զբաղվել: Սակայն դա երկար չի տեւի, քանի որ նրանք ստիպված են խոստովանել, որ ցեղասպանություն են գործել հայերի հանդեպ»,-հայտարարել է Բագրատ Էսդուգյանն` ընդգծելով, որ Թուրքիայի ներողությունը Հայոց ցեղասպանությունը կատարելու համար հոգեբանական սպեղանի կլինի հայ ժողովրդի համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---