Թուրք մեկնաբան. «Բոլոր հայի վաստակներն ու այլ ազգերը թող չքվեն, հեռանան մեր երկրից»

Թուրք մեկնաբան. «Բոլոր հայի վաստակներն ու այլ ազգերը թող չքվեն, հեռանան մեր երկրից»

PanARMENIAN.Net - Թուրքիայի Ուրֆա քաղաքի տեղական հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարը եթերում կոչ է արել այդ երկրում բնակվող այլ ազգերին, այդ թվում՝ հայերին «չքվել Թուրքիայից», փոխանցում է Ermenihaber.am-ը:

«Կարող են լինել մարդիկ, ովքեր համարում են, որ այս երկիրն իրենց հայրենիքը չէ, այս ազգն իրենցը չէ։ Ահա, նրանց համար հրաշալի հնարավորություն է ստեղծվել։ Քանի դեռ սահմանները բաց են փախստականների համար, դուք էլ կարող եք փախստականի կերպարանքի մեջ մտնել ու չքվել, հեռանալ այս երկրից։ Դուք կարող եք ասել՝ «ես այս երկրի զավակը չեմ, ես ռուսի թոռ եմ, գերմանացու որդի եմ, անգլիացու թոռ եմ, հայի վաստակ եմ»․․․ կարող եք ասել։ Եթե այդպես է` դարպասները ձեզ են սպասում, չքվեք, հեռացեք», - եթերից հայտարարել է հաղորդավարը` փորձելով արդարացնել Իդլիբում թուրքերի ռազմական գործողությունները։

2019-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկրում մոտ 4 մլն փախստական է բնակվում, որոնցից 3,6 մլն-ը սիրիացիներ են: Նա նշել էր, որ Սիրիայի բախումների հետևանքով Թուրքիայում ապաստանած որևէ մեկին ստիպողաբար հետ չենք ուղարկել, այնպես, ինչպես հետ չեն ուղարկել 100,000 հայից շատերին, ովքեր Թուրքիայի քաղաքացի չեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---