Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ է 3000-ի, մահացել է 92 մարդ

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ է 3000-ի, մահացել է 92 մարդ

PanARMENIAN.Net - Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2900-ը, մահացածների թիվը հասել է 92-ի, հայտարարել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը:

Կորոնավիրուսից Իրանում ապաքինվել է 552 մարդ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

«Մեկ օրում՝ մարտի 3-ի կեսօրից մինչև մարտի 4-ի կեսօրը, գրանցվել է 586 նոր դեպք: Նոր տվյալները հաշվի առնելով՝ վարակվածների քանակը 2922 է: 15 հիվանդ մահացել է՝ այդպիսով մահացածների թիվը հասել է 92-ի: Բուժվել է 552 մարդ»,- ասել է Ջահանպուրը:

Մարտի 4-ի տվյալներով՝ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 92,000-ը, ավելի քան 3000 մարդ մահացել է: Չինաստանի սահմաններից դուրս մահացել է 166 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---