ԱՆ. Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան

ԱՆ. Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Վերջինս վատառողջ է եղել, անցել է որոշակի հետազոտութուններ և այժմ իրեն լավ է զգում»,- ասվում է գրառման մեջ:

ՀՀ-ում կորոնավիրուսի 1 հաստատված դեպք կա:

Մարտի 4-ի տվյալներով՝ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 92,000-ը, ավելի քան 3000 մարդ մահացել է: Չինաստանի սահմաններից դուրս մահացել է 166 մարդ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---