ՈւԵՖԱ ՉԼ եզրափակչին խաղադաշտից հետևելու հնարավորություն կա

ՈւԵՖԱ ՉԼ եզրափակչին խաղադաշտից հետևելու հնարավորություն կա

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Mastercard-ը հայտարարում են մրցույթ, որին կարող են մասնակցել Բանկի կողմից թողարկվող Mastercard միջազգային վճարային համակարգի բոլոր քարտապանները (նաև մրցույթի ընթացքում նոր տրամադրվող քարտերի տերերը):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 20-ը ներառյալ գրանցվել myuefacard.am հարթակում և նվազագույնը 200,000 դրամի կամ համարժեք արտարժույթի վճարային գործառնություններ անել: Մրցույթի ամփոփմանը հաշվարկվելու է քարտատիրոջ կողմից գործող Mastercard համակարգի բոլոր քարտերով կատարված վճարային գործառնությունների հանրագումարը:

Մրցույթի վերջնարդյունքում պատահականության սկզբունքով ընտրված քարտատերը երկու անձի համար 2020-ի ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին մարզադաշտից հետևելու հնարավորություն կստանա, ինչպես նաև 4-օրյա ուղևորություն դեպի եզրափակիչն ընդունող քաղաք:

Մրցույթի հիմնական պայմանները ներկայացված են այստեղ:

Ավելին իմանալու համար նաև կարելի է զանգահարել 010 31 88 88 հեռախոսահամարին:

Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---