Ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի պաշտոններում նշանակումները կլինեն մարտի 19-ին

Ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի պաշտոններում նշանակումները կլինեն մարտի 19-ին

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի պաշտոններում նշանակումների մասին հայտնի կդառնա մարտի 19-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե մտադիր է արդյոք վերանշանակել ՀՀ ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներին։

«Որոշում ունեմ, մարտի 19-ին կհրապարակվի», - ասել է վարչապետը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Փաշինյանը հավելել է, որ իրավապահ համակարգում խնդիրներ կան։

«Պետք է այդ պրոբլեմները համակարգված ձևով լուծենք, բայց ես այս պրոբլեմների ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, չեմ դնի ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարների վրա: Ես այդ երկու թեմաները կտարանջատեի, ընդ որում, ամբողջ պետական կառավարման համակարգում խնդիր ունենք», - ասել է նա։

Վարչապետն ասել է, որ մինչ այժմ խնդիրները լուծված չեն այն պատճառով, որ լուծման համար հարկավոր է ճշգրիտ աշխտորոշում։

«Մենք, կարծում եմ, ճշգրիտ ախտորոշմանն առնվազն մոտ ենք», - ասել է Փաշինյանը։

Մարտի 16-ին լրանում է իրավական կառույցների ժամանակավոր պաշտոնակատարների համար օրենքով նախատեսված ժամկետը՝ 6 ամիսը: ԱԱԾ ժպ Էդուարդ Մարտիրոսյանն այդ պաշտոնում նշանակվել է 2019-ի սեպտեմբերի 19-ին, ոստիկանապետի ժպ Արման Սարգսյանը՝ ևս։

Այդ պարտականությունները պաշտոնյան կարող է կատարել 6 ամիս, որից հետո պետք է վերանշանակվի, կամ այլ անձ նշանակվի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---