Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերան կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է

Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերան կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է

PanARMENIAN.Net - Բրիտանական հետախուզության գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին նոր «Մահանալու ժամանակը չէ» (No Time To Die) ֆիլմը պետք է էկրան բարձրանար ապրիլին, սակայն կորոնավիրուսի տարածման պատճառով պրեմիերան հետաձգվել է:

Այն կկայանա նոյեմբերին՝ նոյեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայում և նոյեմբերի 25-ին՝ ԱՄՆ-ում, տեղեկացնում է The Hollywood Reporter-ը:

Բոնդի մասին ֆիլմն առաջին մեծ կինոնախագիծն է, որի ցուցադրությունը հետաձգվում է կորոնավիրուսի բռնկման պատճառով: Ֆիլմի ցուցադրության մեկնարկը հետաձգելու մասին որոշումը կայացվել է MGM-ի, Universal-ի, պրոդյուսերների հետ համատեղ:

Մինչ օրս «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի ցուցադրությունն արդեն չեղարկվել էր Չինաստանում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում:

«Մահանալու ժամանակը չէ» գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի շարքում 25-րդն է։ Դրա արտադրությամբ զբաղվում են EON Productions, Metro-Goldwyn-Mayer և Universal Pictures ընկերությունները։ Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության ագենտ Ջեյմս Բոնդի դերը հինգերորդ անգամ կատարելու է Դենիել Քրեյգը։ Ֆիլմի ռեժիսորը Քերի Ֆուկունագան է, ով Սքոտ Բյորնսի և Ֆինի Ուոլեր Բրիջի հետ միասին դարձել է նաև ֆիլմի սցենարիստ։

 Ուշագրավ
Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։
Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը
Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը