Փաշինյանը՝ իր հանձնարարականի մասին. Դրանից դուրս ինչ-որ գաղտնի բաներ են կատարվել, որը վերահսկողությունից դուրս է 5 մարտի 2020 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարբեր գերատեսչություններում տեղադրվող սուրճի և այլ ապարատների համար մրցույթ հայտարարելու հանձնարարականը տրվել է 2018-ի հուլիս-օգոստոսին, բայց խնդիր դեռ լուծված չէ, Կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ պետական գերատեսչության համար դա պետք է արվի լավագույն պայմաններով: «Ես տեղեկանում եմ, որ այդ հանձնարարականից հետո, կարծես, դեպք ենք ունեցել, երբ որոշում ենք կայացրել և ուղիղ գնում ենք կատարել այդ ծառայության, որքան հասկանում եմ՝ այդ ապարատները տեղադրելու համար պետությանը ոչ մի վճարում չի արվում: Ոչ ոքի վիճակ է, բայց կարծում եմ, որ տեխնիկական առաջադրանքներով պետք է փորձենք մրցույթ հայտարարել և վարձավճար վերցնել, մի հատ տեսնենք՝ այդ տարբերակով հետարքրքվող կա, թե չէ»,- հայտարարել է վարչապետը՝ տրամաբանական չհամարելով ընկերության կողմից պետտարածքն օգտագործելու և դրա համար վարձավճար չտալու փաստը: Փաշինյանը «մեծ պրոբլեմ» է համարել այն, որ իր հանձնարարականից մեկ տարի հետո այն դեռ կատարված չէ: Աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ խնդիրն ի հայտ է եկել վերջերս, սակայն այն 95%-ով լուծված է: «Շատ լավ բառ եք ասում՝ ի հայտ է եկել, այսինքն` ինչ-որ տեղ իմ հանձնարարականից դուրս ինչ-որ գաղտնի բաներ են կատարվել, որը մեր վերահսկողությունից դուրս է: Ես հիմա հրապարակային, բոլորի ներկայությամբ ասում եմ, որ բոլոր այն գերատեսչություններում, որտեղ տեղադրված են որևէ սուրճի, վճարումների որևէ ապարատ, բոլոր այդ ծառայությունների համար հնարավորինս ամենակարճ ժամկետում հայտարարել մրցույթ, և դրա համար պետք է պետությանը վճարում կատարեն, եթե, իհարկե, այլ հանգամանքներ չպարզվեն, որ լավ չեմ ըմբռնում»,- ասել է Փաշինյանը: Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն էլ հայտնել է, որ այդ գործառույթն իրենք են իրականացնում և գործընթացն աստիճանաբար է ընթանում: «Կներեք, աստիճանաբար՝ քանի՞ տարի կարող է տևել, կարող է տասը տարի տևի ձեր աստիճանաբարը: Մեկ տարի է՝ հանձնարականը տվել եմ, ասում եք՝ աստիճանաբար փոխում ենք. աստիճանաբար մի փոխեք, միանգամից փոխեք»,- արձագանքել է վարչապետը՝ ասելով, որ այդ մասին ևս տեղեկացել է քաղաքացու նամակից: Վարչապետն առաջարկել է քննարկել նաև խոշոր՝ ամբողջ պետական կառավարման համակարգի համար մրցույթ հայտարարելու հնարավորությունը, որ հնարավորությունները և գներն ավելի բարձր լինեն: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |