VivaStart և ITStart ծրագրերի ավարտական արարողությունը՝ Վիվա-ՄՏՍ-ում

VivaStart և ITStart ծրագրերի ավարտական արարողությունը՝ Վիվա-ՄՏՍ-ում

PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կայացել է VivaStart և ITStart ծրագրերի ավարտական արարողությունը: Դրան մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և VivaStart ու ITStart ծրագրերի շրջանավարտները:

VivaStart կրթական ծրագիրն իրականացվում է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի կողմից` սկսած 2015-ից: Դրա նպատակն է տարբեր բուհերի ուսանողներին հնարավորություն տալ մասնագիտանալու վաճառքի և բաժանորդների սպասարկման ոլորտում: Այս անգամ VivaStart-ն 37 շրջանավարտ ուներ, որոնք մասնակցել են մրցույթին: Դրա ընթացքում մասնակիցները ևս մեկ անգամ ի ցույց են դրել ծրագրի շնորհիվ ստացած իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները: Ավարտական արարողության ժամանակ շրջանավարտներից լավագույն չորսին (Սիլվա Կարապետյան, Էլիզա Մելիքյան, Անի Հովհաննիսյան և Ռուզաննա Մուրադյան) Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանձնել է մրցանակներ՝ Samsung 30S սմարթֆոններ:

ITStart ծրագիրն առաջին անգամ մեկնարկել է 2019-ի սեպտեմբերի 22-ին և ունի 4 շրջանավարտ: Դրա հաջողության մասին իր տպավորություններն է կիսել Ռալֆ Յիրիկյանը. «Արդեն 5 տարի է, ինչ Վիվա-ՄՏՍ-ը հաջողությամբ իրականացնում է VivaStart ծրագիրը: Սակայն դրան գումարեցինք իր ձևաչափով ու բովանդակությամբ նոր՝ 2019-ին մեկնարկած ITStart ծրագիրը, որն ունեցավ չորս շրջանավարտ: ITStart ծրագիրն ուղղված է բացահայտելու ծրագրավորման ոլորտում ներգրավված երիտասարդների օժտվածությունն ու ներուժը: Կարծում եմ՝ ծրագիրն այնքանով ստացված է, որ առաջին իսկ մեկնարկից հետո շրջանավարտներից մեկն արդեն անցել է աշխատանքի Վիվա-ՄՏՍ-ում»:

VivaStart և ITStart ծրագրերի շրջանավարտներից Լիդա Խաչատրյանը, Մկրտիչ Ավետիսյանը և Դավիթ Բալոյանը Վիվա-ՄՏՍ ընկերության կողմից ստացել են աշխատանքի հրավեր և ծրագրերի շրջանակում ձեռք բերած գիտելիքներն ու հմտություններն արդեն կկիրառեն իրենց աշխատանքի մեջ:

VivaStart և ITStart ծրագրերի բոլոր շրջանավարտներին Ռալֆ Յիրիկյանը հանձնել է հավաստագրեր:

 Ուշագրավ
Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել
Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել
«Չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության մեջ և կալանավորելու»,- ասվում է հայտարարության մեջ
Facebook-ում նոր էմոցիան գրկախառնվող սմայլիկի տեսք կունենա