Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 107-ի![]() 5 մարտի 2020 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը մարտի 5-ի տվյալներով հասել է 107-ի, վարակված է 3513 մարդ, հայտարարել է առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը: Երկրում կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար մինչև մարտի 20-ը փակվել են դպրոցներն ու համալսարանները, տեղեկացրել է Middle East Eye-ը: Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին ասել է, որ մարդիկ պետք է աշխատեն տանը մնալ և լուրջ վերաբերվեն զգուշացումներին: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել ավելի քան 70 երկրում: Մարտի 5-ի տվյալներով՝ Չինաստանում հիվանդների քանակը գերազանցել է 80,000-ը, մահացել է ավելի քան 3000 մարդ: Ըստ ԱՀԿ-ի՝ աշխարհում վարակված է 93,090 մարդ, իսկ մահացու դեպքերի քանակը Չինաստանի սահմաններից դուրս 214 է: Photo. Reuters ![]() ![]() Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա 2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է 2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |