Քարդաշյանն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ-ում բանտային համակարգի բարեփոխումները![]() 5 մարտի 2020 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Հայազգի հեռուսաաստղ Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ քննարկելու երկրի բանտային համակարգի բարեփոխումները: Քարդաշյանի հետ միասին նախագահի հետ հանդիպման են գնացել 3 կին, ովքեր բանտից ազատվել են հեռուստաաստղի ջանքերով՝ Քրիստալ Մունոզին, Ջուդիթ Նեգրոնին և Թյունիս Հոլին: «Ես չեմ լսել, որ այս կանանց մասին խոսեն լուրերով: Այդ պատճառով անհրաժեշտ եմ համարում նրանց մասին անձմաբ պատմել»,- Instagram-ում իր էջում գրել է Քարդաշյանը, փոխանցում է BBC-ն: Կանայք ազատ են արձակվել 2019-ին First Step Act նախագծով: Դրա նպատակն էր առանց բռնության հանցագործությունների դեպքում պատժի մեղմացումը: Նախագծի վրա աշխատել է նաև Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի ամուսինը, Ջարեդ Քուշները: 2018-ի հունիսին Քարդաշյանի ջանքերով Թրամփը ներում էր շնորհել թմրանյութեր պահելու համար 22 տարվա ազատազրկման դատապարտված մի կնոջ: 2018-ին Քարդաշյանը որոշել էր դառնալ փաստաբան, և նպատակին հասնելու համար նա սկսել էր աշխատել Սան Ֆրանցիսկոյի փաստաբանական ընկերություններից մեկում: Հայտնի աստղի ուսումնառությունը կտևի 4 տարի, իսկ փաստաբանական լիցենզիա նա կստանա 2022-ից ոչ շուտ: ![]() ![]() Առնվազն 10 մարդ է տուժել, Յասուջ և Սիսեհթ քաղաքներում կան ավերածություններ Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա 2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով 2-ը ստացել էր պատվաստանյութը, 4-ը՝ պլացեբոն ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |