Արցախում կիվիի այգիներ կտնկվեն. Առաջին 1000 հա համար տնկիները պատվիրված են 5 մարտի 2020 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Նռան և արքայանարնջի պտղատեսակներից բացի, Արցախում պատրաստվում են մեծ քանակով կիվիի այգիներ տնկել: Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարել է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ առաջին 1000 հա համար տնկիներն արդեն պատվիրվել են: Կիվիի այգիների բերքն ամբողջությամբ կմթերի «Սպայկա» ընկերությունը: «Բերդաշենի ենթաշրջանը համարվում է մեր երկրի ոսկե հովիտներից մեկը, իսկ մարդիկ այստեղ հողի հետ աշխատելու տասնամյակների ընթացքում ձևավորված մշակույթն են կրում: Այդ է պատճառը, որ ենթաշրջանը որպես ոռոգման նոր համակարգի ներդրման, այգեգործության զարգացման և գյուղմթերքի վերամշակման արտադրությունների հիմնման կարևոր հանգրվան ենք դիտարկում: Մասնավորապես՝ նախատեսում ենք բանջարաբոստանային կուլտուրաների մշակման համար հողօգտագործողներին գործող է հա հաշվով տրամադրվող 200,000 (դրամ,- խմբ.) պետաջակցությունը դարձնել 500,000, ավանդական մշակության նռան և արքայանարնջի պտղատեսակներից բացի, կաճեցվի նաև կիվի»,- հայտարարել է Հարությունյանը: Արցախում նախագահական ընտրությունները կկայանան մարտի 31-ին: Դրանց մասնակցելու համար «Անկախության Սերունդ» կուսակցությունն առաջադրել է Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունը, «Արդարություն» կուսակցությունը` Վիտալի Բալասանյանինը, Արցախի Պահպանողական կուսակցությունը` Դավիթ Բաբայանի թեկնածությունը, «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը»` Դավիթ Իշխանյանինը, Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը` Աշոտ Ղուլյանինը, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` Հայկ Խանումյանին, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը` Արայիկ Հարությունյանինը, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը` Վահան Բադասյանինը: Թեկնածուներից ինքնաառաջադրվել են Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Բելա Լալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |