2X շատ ինտերնետ 2 տարով` Ucom-ից ցանկացած սմարթֆոն գնելու դեպքում 5 մարտի 2020 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Գարնան տոներին ընդառաջ Ucom-ն առաջարկում է ձեռք բերել նախընտրելի մոդելը սմարթֆոնների լայն տեսականուց։ Մասնավորապես, 4 հիմնական տեսախցիկով Xiaomi Redmi Note 8T սմարթֆոնը 80,800 դրամով ձեռք բերելու դեպքում Ucom շարժական կապի u Կանխավճարային և Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս հետվճարային ձայնային ծառայությունների նոր և առկա բաժանորդները կստանան 2 անգամ ավելի շատ ինտերնետ առանց որևէ պարտավորության։ Գիգաբայթերը կկրկնապատկվեն՝ կախված ընտրված սակագնային պլանում ներառումներից։ Մասնավորապես` կանխավճարային ծառայության բաժանորդները հնարավորություն ունեն ստանալու մինչև 12 ԳԲ ինտերնետ, իսկ Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս-ի բաժանորդները՝ մինչև 90 ԳԲ ինտերնետ, 2 տարի շարունակ։
«Ինչպես միշտ, գարնան տոներին ընդառաջ Ucom շարժական կապի ձայնային բաժանորդները կարող են ոչ միայն ձեռք բերել չորս հիմնական տեսախցիկով, 6.3 դյույմ ամբողջական էկրանով, հզոր մարտկոցով, արագ լիցքավորման հնարավորությամբ և NFC-ով Xiaomi Redmi Note 8T սմարթֆոնը, այլև ներկայացված բրենդերի ամենալայն տեսականուց՝ ցանկացած սմարթֆոն։ Մենք կարևորում ենք մեր բաժանորդների՝ իրենց մտերիմների հետ մշտապես կապի մեջ մնալու ցանկությունը և բոլոր սմարթֆոնների հետ կրկնակի գիգաբայթեր ենք տրամադրում», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ Առաջարկը գործում է ցանկացած սմարթֆոն ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ ձեռք բերելու դեպքում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |