«Մագհայ». Վանաձորի հյուրընկալ անկյունը (Վիդեո)

«Մագհայ». Վանաձորի հյուրընկալ անկյունը (Վիդեո)

PanARMENIAN.Net - Վանաձորում Մարինե Դավթյանն ընտանիքի հետ իր տնից է սկսել հյուրատնային բիզնեսն ու այն կոչել «Մագհայ»: Տարիներ առաջ մեկնարկած գործն օր օրի զարգանում է. հյուրեր են ընդունում աշխարհի տարբեր անկյուններից: Զբոսաշրջիկների արագ աճող հոսքին զուգահեռ որոշել են ընդլայնել բիզնեսն ու հյուրատանը 2-րդ հարկ կառուցել։

Նախաձեռնությանն առաջինն արձագանքել է բիզնես գործընկերը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: Սկսվել են հյուրատան 2-րդ հարկի կառուցման աշխատանքները:

«Մեր 2-րդ հարկը կառուցել ենք 2018-ին՝ մեկ տարվա ընթացքում։ Մեծ աջակցություն ունի մեր գործընկեր ԱԿԲԱ բանկը, որ կարողացանք հասնել մեր նպատակին։ 2019-ի հունվարի 1-ին առաջին ամրագրումն էր հյուրատան նոր սենյակներում: Աշխատել էինք մինչև դեկտեմբերի 31-ը՝ գործն ավարտին հասցնելու համար»,- պատմում է Մարինե Դավթյանը։

Ձեռներեցությունը զարգացնելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կազմակերպած անվճար բիզնես դասընթացներին Դավթյանն ընտանիքի մյուս անդամների հետ ևս մասնակցել է՝ ընտանեկան բիզնեսը մեկ քայլով էլ առաջ մղելու:

«2019-ին ստացել ենք հրավեր ԱԿԲԱ բանկի դասընթացներին մասնակցելու: Այդ դասընթացների արդյունքում ոչ միայն գիտելիքներ ես ձեռք բերում, այլև մարդկային շփումն օգուտ է տալիս, ստեղծվում են նոր կապեր»,- նշել է Մարինեն:

Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---