Հակառակորդը Տավուշի ուղղությամբ կրակել է խոշոր գնդացիրներից

Հակառակորդը Տավուշի ուղղությամբ կրակել է խոշոր գնդացիրներից

PanARMENIAN.Net - Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները Տավուշի հատվածում մարտի 6-ին կրկին դիմել են սադրիչ գործողությունների, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Արդեն մի քանի օր է նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։ ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, որպես կանոն դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցներն անպատասխան չեն մնալու»,- գրել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ սադրանքների ամբողջ պատասխանատվությունը մնալու է ադրբեջանական կողմի վրա:

Փետրվարի 24-ին ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից թեթև վիրավորում էր ստացել մեկ հայ զինծառայող:

 Ուշագրավ
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ
---