Փաշինյանը ՀՀ անձնագիր է հանձնել 105-ամյա Նուրհան Յոսուփովիչին

Փաշինյանը ՀՀ անձնագիր է հանձնել 105-ամյա Նուրհան Յոսուփովիչին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել 105-ամյա հայրենակից Նուրհան Յոսուփովիչին (նա ծնվել է Ստամբուլում՝ 1915 թվականին): Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ դա իր համար մեծ պատիվ էր:

«Կրկնակի հուզիչ էր իմանալ, որ Նուրհան Յոսուփովիչը մշտական բնակության Հայաստան վերադառնալու որոշումը կայացրել է ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ ոգեշնչվելով»,- ասվում է գրառման մեջ:

Փաշինյանը նաև լուսանկար է հրապարակել հանդիպումից, որտեղ Նուրհան Յոսուփովիչը համբուրում է հենց նոր իրեն շնորհված՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը:

Յոսուփովիչն Իտալիայի քաղաքացի է:

Ըստ «Sputnik Արմենիայի»՝ դպրոցն ավարտելուց հետո Նուրհանը 5 տարի աշխատել է Թուրքիայում իտալական բանկի մասնաճյուղում։ Հասկանալով, որ աշխատանքը հեռանկարային չէ, նա ազատվել է աշխատանքից։ 1950-ին աշխատանքի է անցել Թուրքիայում Իտալիայի դեսպանատանը։ Սկսել է մշակույթի հարցով քարտուղարի պաշտոնից, հետո աշխատել՝ որպես ռազմական կցորդի երրորդ, այնուհետև երկրորդ և վերջապես առաջին քարտուղար։ 1980-ին անցել է թոշակի։ Վերջերս Իտալիային մատուցած ծառայությունների համար նա պարգևատրվել էր շքանշանով։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---