7 մարտի 2020 - 10:54 AMT
Ամերիաբանկ. Ստացիր մինչև 10 մլն դրամ վարկ` հաշված րոպեներում

Ամերիաբանկն առաջարկում է մինչև 10 մլն դրամ սպառողական վարկ` առանց գրավի և երաշխավորության: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգտվել այս վարկատեսակից, կարող են առանց բանկ այցելելու, հեռահար եղանակով լրացնել դիմում-հայտը և ստանալ պատասխանը` մի քանի րոպեում:

Կարևորելով բանկային ծառայությունների ոլորտում նորարար մոտեցումները, Ամերիաբանկը ներդրել է վարկերի տրամադրման թվային համակարգ. հայտի ընդունումից մինչև ռիսկերի գնահատում ու որոշման կայացում ավտոմատացված է և իրականացվում է թվայնացված տվյալների հիման վրա, ինչի շնորհիվ էլ վարկի հայտի լրացման ժամանակ հաճախորդից լրացուցիչ փաստաթղթեր չեն պահանջվում: Դիմում ներկայացնելու համար անձնագրի և սոցիալական քարտի տվյալները բավարար են։

Ամերիաբանկի բոլոր ակտիվ քարտապանները, վարկի հաստատման դեպքում գումարը կարող են ստանալ նաև առանց բանկ այցելելու` այն կփոխանցվի հաճախորդի քարտին:

Oնլայն եղանակով հասանելի է ոչ միայն սպառողական վարկ, այլև օվերդրաֆտ, որը տրամադրվում է ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով:

Վարկի տրամադրման վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։