Աշխարհում կորոնավիրուսի 100,000-ից ավելի դեպք կա. Ըստ ԱՀԿ-ի՝ վիրուսը մինչև ամառ չի անհետանա

Աշխարհում կորոնավիրուսի 100,000-ից ավելի դեպք կա. Ըստ ԱՀԿ-ի՝ վիրուսը մինչև ամառ չի անհետանա

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսն արդեն տարածվել է աշխարհի մոտ 80 երկրում, վիրուսով վարակվել է 102,000 մարդ, մահացել՝ մոտ 3400-ը, առողջացել՝ մոտ 57,000-ը:

Վարակակիրների մեծ մասը՝ մոտ 80,000 հոգի գտնվում են Չինաստանում, Հրվ. Կորեայում գրանցվել է վարակի մոտ 6700 դեպք, Իրանում` մոտ 4700-ի, Իտալիայում՝ մոտ 4600-ի:

Telegraph-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում վարակակիրների թիվը հասել է մոտ 650-ի, Գերմանիայում՝ 670-ի, կորոնավիրուսի 330 դեպք է գրանցվել նաև ԱՄՆ-ում: Վիրուսից մահերի թվով Չինաստանը կրկին առաջին տեղում է՝ մոտ 3070 մարդ, 44 հոգի մահացել են Հրվ. Կորեայում, մոտ 124՝ Իրանում, Իտալիայում` մոտ 197 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ «ճակատագրից նվեր» կլինի, եթե կորոնավիրուսը մինչև ամառ անհետանա, սակայն նման ենթադրություն անել չեն կարող, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

ԱՀԿ ներկայացուցիչ Մայքլ Ռայանը նշել է, որ անհրաժեշտ է վիրուսի դեմ պայքարել, քանի որ ամռանը դրա անհետանալու մասին տվյալներ չկան, դրանք ենթադրոթյուններ են:

ՀՀ-ում կորոնավիրուսի մեկ դեպք է գրանցվել, քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---