Չինաստանը ՀՀ-ին կորոնավիրուսի 1000 թեստ կուղարկի

Չինաստանը ՀՀ-ին կորոնավիրուսի 1000 թեստ կուղարկի

PanARMENIAN.Net - Չինաստանի կառավարությունն առաջիկայում Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000 անվճար թեստ է նվիրելու, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանն ասել է այդ երկրի արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլոնին:

Նախարարն ու դեսպանը հանդիպել են՝ քննարկելու ինչպես աշխարհում, այնպես էլ Չինաստանում և Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը:

Չինաստանի դեսպանատունը Հայաստանին որոշ ֆինանսական միջոցներ է տրամադրել լրացուցիչ բուժպարագաներ ձեռք բերելու համար:

Թորոսյանը նշել է, որ եղանակի տաքացմանը զուգընթաց` վիրուսային հիվանդությունները նահանջելու միտում ունեն և ՀՀ-ում, բացի մեկ հաստատված դեպքից, այս պահի դրությամբ այլ հիվանդներ չկան:

Նախարարն անդրադարձել է նաև կարանտինի մեջ գտնվող քաղաքացիներին և նշել, որ վերջիններս իրենց լավ են զգում, որևէ մեկի մոտ ախտանշաններ չեն հայտնաբերվել և 8 օրից` կարանտինային ժամկետն ավարտվելուց հետո, նրանք կգնան տուն:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ գործակցությունը: Կորոնավիրուսն արդեն տարածվել է աշխարհի մոտ 80 երկրում, վիրուսով վարակվել է 102,000 մարդ, մահացել՝ մոտ 3400-ը, առողջացել՝ մոտ 57,000-ը: Չինաստանը շարունակում է մահերի և վարակների թվով առաջատարը լինել. այնտեղ վարակված է մոտ 80,000 մարդ, մահացել է 3070 հոգի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---